- Target:
- ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
- Region:
- Armenia
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Սույն նամակի առիթ հանդիսացավ 2011թ. մայիսի 15-ին, «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդներից երկուսի և Հարավ-Արևմտյան թաղամասի սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի միջև տեղի ունեցած խիստ մտահոգիչ բախումը, որը հանրության քննարկման առարկա է դարձել: Հայ հոգևորականի հանդեպ բռնություն գործադրելու, նրա «կոկորդը կրծելու» և նրա սքեմն ու արժանապատվությունը ոտնահարելու հիմնական պատճառներից մեկը կարծում ենք, այն է, որ այս և ազգային անվտանգությանը սպառնացող մյուս աղանդավորական կազմակերպությունների, հարանվանությունների գործունեության համար այսօր ՀՀ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում հստակ ձևակերպված չէ «հոգեորսություն» եզրը, որն էլ ավելի սանձարձակ ու անկառավարելի է դարձնում աղանդավորներին: Միջադեպը բացահայտեց այն թերություններն ու բացը, որոնք առկա են համապատասխան օրենսդրական դաշտում և որոնցից գիտակցաբար օգտվելով տարբեր աղանդներ, խախտում են մեր սահմանադրական իրավունքները: Տանը, թե դրսում, նույնիսկ աշխատավայրում նրանք անհանգստացնում են մեզ` զբաղվելով հոգեորսությամբ, սակայն քանի որ իրավական առումով ձևակերպված չէ, թե իրականում ի՞նչ է հոգեորսությունը, մենք` Հայ Եկեղեցու հետևորդներս, այլևս անզոր ենք դառնում նրանց վտանգավոր ու համառ, կեղծ ու կպչուն քարոզչության դեմ պաշտպանել մեր սեփական կարծիքն ունենալու իրավունքը և մեր երեխաների հոգևոր անվտանգությունը: Վստահ ենք, Դուք էլ տեղյակ եք, որ անհնար է օրենքով ապացուցել, որ նրանք հոգորսությամբ են զբաղվում:
Հարգելի՛ պարոն Նախագահ,
դիմում ենք Ձեզ, որպես ՀՀ քաղաքացու իրավունքների երաշխավորի: Մենք վստահ ենք, որ մեր պետության և եկեղեցու անվտանգության նկատմամբ աղանդների հասցրած ավերը կարող է անդառնալի լինել: Մենք չենք կարող հանդուրժել եկեղեցու սպասավորի հանդեպ աղանդավորների անամոթ պահվածքն ու բռնության գործադրումը, քանի որ վիրավորելով ու ոտնձգություն կատարելով հոգևորականի հանդեպ, նրանք վարկաբեկում են Քրիստոսահաստատ մեր եկեղեցին և այդ եկեղեցու հետևորդ յուրաքանչյուր քրիստոնյայի: Պակաս էական չէ հանգամանքը, որ հատկապես ՙԵհովայի վկաներ՚ աղանդի հետևորդներն սկսել են յուրայիններ փնտրել տարատեսակ ԶԼՄ-ների շարքերում և արդեն նաև նրանց միջոցով են տարածում սուտն ու կեղծիքը` պառակտելով մեր փոքրաթիվ քաղաքացիներին այս անգամ արդեն հոգևոր ու լրատվական դաշտերում:
Մենք հավատում ենք, որ ինչպես դարեր շարունակ, այսօր էլ եկեղեցու և պետության համագործակցության շնորհիվ կարող են լուծվել ազգի առջև ծառացած լուրջ մարտահրավերներն ու խնդիրները: Միայն թե դրա համար երկրի և քաղաքացիների համար պատասխանատուները պետք է ունկնդրեն սովորական քաղաքացիների ձայնը և կատարեն նրանց հոգևոր պաշտպանությանն ուղղված գործնական քայլեր:
Ներքոստորագրյալներս մեր վրդովմունքն ենք հայտնում ստեղծված այլևս անտանելի իրադրության համար և առաջարկում ենք հետևյալ անհետաձգելի քայլերը.
- Ձեր բարձր հովանավորությամբ և իշխանության իրավունքով նպաստել, որ օր առաջ փոփոխվի ՀՀ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, որտեղ հստակ ձևակերպում կստանա ՙՀոգեորսություն՚ եզրը:
- ՀՀ համապատասխան օրենքում ամրագրել, թե ինչ պատիժ է սահմանվում նրանց համար, ովքեր զբաղվում են հոգեորսությամբ:
- Հատուկ օրենքով հաստատել, որ նախակրթական ու կրթական բոլոր տիպի հաստատություններում արգելվում է աղանդավորների աշխատանքը որպես Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչ.
- ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարել`
1. Սահմանել եկեղեցու տարածք եզրույթը.
2. Արգելել աղանդների կամ այլ դավանաբանական գաղափարախոսությունների քարոզչությունը եկեղեցու տարածքում:
You can further help this campaign by sponsoring it
The Ստորագրահավաք ընդդեմ աղանդների petition to ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին was written by Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների խումբ and is in the category Religion at GoPetition.