#Cars
Target:
Արտաճանապարհային սպորտով հետաքրքրվող վարորդները
Region:
Armenia
Website:
www.facebook.com

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Armenian «4x4» օֆֆ-ռոուդ ակումբի համաժողովում ակումբի գործունեությունը համակարգելու և զարգացնելու նպատակով ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք ստորև ներկայացվում են ձեր ուշադրությանը․
1․Ակումբի նախագահին զուգահեռ ստեղծել ակումբի գործունեությունը Համակարգողի վճարովի հաստիք, որը կզբաղվի ակումբի ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև կայքի ղեկավարմամբ, մշտական կապ կպահպանի ակումբի բոլոր անդամների հետ, կկազմակերպի և կհամակարգի զանազան միջոցառումներ։
2․ Վերագործարկել ակումբի կայքը, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն՝ Հայաստանում և արտասահմանում անցկացվող մրցաշարերի, արտաճանապարհային երթևեկության նորությունների մասին, կունենա քննարկման հարթակ, ինչպես նաև արտաճանապարհային ավտոպահեստամասերի ներքին առքուվաճառքի բաժին։
2․1 Armenian Off Road ակումբի սոցիալական էջերում կամ կայքում հայտարարություններ տեղադրելու իրավունք ունեն միայն ակումբի անդամները:
3․ Մրցաշարերից առաջ
3․1 Յուրաքանչյուր մրցաշարից առաջ կազմակերպել ակումբի անդամների ժողով, որոշել մասնակիցների և ուղակցողների կազմը, կատարել պարտականությունների բաժանում:
3․2 Ժողովի ընթացքում ընտրել մեկնող թիմի ղեկավար, որոշել նրա պարտականությունները և պատասխանատվության չափը՝ որպես ամբողջ մրցաշարի ընթացքում ակումբի թիմի անմիջական ղեկավար։
3․3 Թիմի ղեկավարը մանրամասն ներկայացնում է ռեգլամենտի կարևոր կետերը և մրցման առանձնահատկությունները:
3․4 Խորհրդի որոշմամբ ստեղծել մեքենաների տեխնիկական անսարքությունները շտկող, վերացնող, անձնակազմ (електрик, ходовик, сварчик).
4․ Բյուջե
4․1 Հստակեցնել անդամակցությունը ակումբին և սահմանել ամսական անդամավճար՝ 5000 ՀՀ դրամի չափով։
4․2 Բյուջեից նախատեսվող ծախսն իր մեջ ներառում է պարտադիր համանման արտահագուստի ստեղծում թիմի յուրաքանչյուր անդամի համար։
4․3 Տարվա կտրվածքով միջոցառումների անվճար կազմակերպում ակումբի անդամների համար:
4․3 Ակումբի անդամ չլինելու դեպքում ցանկացած մարդ կարող է մասնակցել միջոցառմանը խորհրդի կողմից որոշված միանվագ վճարում կատարելու դեպքում:
4․4 3 ամիս անընդմեջ անդամավճար չվճարող անձը դուրս է մնում ակումբի անդամակցությունից, վճարված գումարը հետ չի վերադարձվում:
4․5 Եկամուտների և ծախսերի մասով ներկայացվող ամենամսյա ֆինանսական հաշվետվությունը հասանելի կլինի ակումբի բոլոր անդամներին։
5․ Համաժողովի ընթացքում ներկաներից ձևավորվել է ակումբի ղեկավարման խորհուրդ, որն ունի հետևյալ կազմը․
Խորհրդի նախագահ՝ Արտաշես Ստեփանյան
Անդամներ՝ Սևադա Ասատրյան
Արգիշտի Սահինյան
Արմեն Ջանվելյան
Խաչատուր Ասատրյան
Դավիթ Մարտիրոսյան
5․1 Խորհրդի անդամ ավելացնելու կամ խորհրդից ազատելու համար փակ, գաղտնի քվեարկություն անցկացնել խորհրդի կողմից: Եթե քվեարկության արդյունքում կողմ-դեմ ձայների քանակը հավասար է, ապա որոշիչ է ակումբի նախագահի ձայնը։
Խնդրում ենք արձագանքել մինչ սույն թվականի հոկտեմբերի 15-ը։ Առարկությունների և առաջարկությունների դեպքում կարող եք գրել ակումբի ֆեյսբուքյան էջին։

Ես համաձայն եմ վերոնշյալ որոշման հետ և ցանկանում եմ դառնալ ակումբի անդամ։

GoPetition respects your privacy.

The Armenian 4x4 offroad club petititon petition to Արտաճանապարհային սպորտով հետաքրքրվող վարորդները was written by 4x4 Off-road Club Armenia and is in the category Cars at GoPetition.

Petition Tags

4x4 off-road armenia