#Politics
Target:
THE OFFICE OF PM OF RA
Region:
Armenia

Դիմում ՀՀ վարչապետին՝ կասեցնելու ս.թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը չեղյալ հայտարարելու նպատակով: Առաջարկում եմ՝

1- Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,

2- Դադարեցնել Արցախի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,
3- Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,

4- Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,

5- Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԴԻՄՈՒՄ

Մենք՝ ներքոստորագրյալներս, սույնով հաստատում ենք, որ մեզ համար կտրականապես անընդունելի է Արցախում պատերազմական գործողությունների դադարեցման նպատակով 2020 թ. նոյեմբերի 10-ին հանրության համար միանգամայն անսպասելի ընդունված հայտարարությունը, որով, փաստացիորեն, ՀՀ-ը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանի հետ կայացրել է ՀՀ ազգային-պետական շահերը անդառնալիորեն վտանգող համաձայնություն, որին հաջորդել է միջազգային փաստաթղթի՝ հայտարարության ընդունումը: Այն խորքային հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության դրույթների հետ (հոդված 116, 118, 205), ինչպես նաև միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ 1, 5, 10, 18, հոդված 6-ի առաջին, հոդված 12-ի 2-րդ, 3-րդ, հոդված 17-ի, հոդված 23-ի առաջին կետերի հետ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հայտարարությունը չի անցել ներպետական օրենսդրական համապատասխան գործընթաց․ ըստ էության, այս փաստը պետք է բավարար լիներ՝ ի սկզբանե մերժելու այս փաստաթուղթը։ Սակայն հանցավոր համաձայնության պայմաններում այն ընդունվել է, մինչդեռ րոպե առաջ անհրաժեշտ է հայտարարել ԱՆՎԱՎԵՐ: Նման բովանդակությամբ հայտարարությունը հակասում է ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգային կենսական շահերին, դրանում ամրագրված դրույթների իրականացումն սպառնում է հակամարտության նոր էսկալացիայով՝ անկանխատեսելի հետևանքներով:
Պահանջում ենք՝
1- Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,
2- Դադարեցնել Արցախի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,
3- Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,
4- Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,
5- Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:
Ամփոփելով՝ վերահաստատում ենք, որ այս փաստաթուղթը չի ապահովում հայության ու հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական շահերը, չի երաշխավորում արցախցու անվտանգությունը, Արցախի հետագա կարգավիճակը և հղի է ռազմական անվտանգության, տնտեսական ու ժողովրդագրական նոր սպառնալիքներով: Նման կապիտուլյացիոն փաստաթղթի ընդունումն ու իրագործումը լրջագույն սպառնալիք են այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գոյությանը։

GoPetition respects your privacy.

The APPEAL TO THE PRIME MINISTER OF ARMENIA petition to THE OFFICE OF PM OF RA was written by Abraham Gasparyan and is in the category Politics at GoPetition.